ՀՅԴ Բյուրոն դատապարտել է իշխանությանը՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Եպիսկոպոսաց դասի դեմ սկսված «բացահայտ արշավի» համար։ ՀՅԴ հայտարարության մեջ շեշտվում է, որ նման գործողությունները կատարվում են այն փուլում, երբ հայ ժողովուրդը կանգնած է լրջագույն անվտանգային մարտահրավերների առաջ, իսկ ազգային համախմբումը կենսական անհրաժեշտություն է։ ՀՅԴ-ն այս գործընթացները որակում է որպես «ապազգային և հակասահմանադրական»։ Բյուրոն նաև մատնանշում է, որ եկեղեցու դեմ սկսված «ցեխարձակումները» համընկնում են Հայաստանի ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ Հայ Առաքելական Եկեղեցու ձեռնարկած նախաձեռնությունների հետ, ինչն էլ ավելի մեծ կասկածներ է հարուցում իշխանությունների նպատակների վերաբերյալ։ «Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգություններն հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» […]