Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 10-ի գիշերը Ուկրաինայի տարածքում զանգվածային հարվածներ են հասցվել։
Նախարարության տվյալներով՝ թիրախներն են եղել պաշտպանական արդյունաբերության օբյեկտները, այդ թվում՝ Կիևի ավիացիոն, հրթիռային, զրահատեխնիկական և նավաշինական արդյունաբերական կենտրոնները, ինչպես նաև հրամանատարական կետերը, ուկրաինական զորքերի տեղակայման վայրերը, զինամթերքի և վառելիքի պահեստները, ինչպես նաև ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները։
Հայտարարության մեջ ասվում է, որ խոցվել են բոլոր նշանակված օբյեկտները:
Միևնույն ժամանակ, ուկրաինական կողմը հայտնել է, որ արձակված բոլոր յոթ հրթիռները խոցվել են: Բացի այդ, ըստ Ուկրաինայի զինված ուժերի, գրանցվել է 45 անօդաչու թռչող սարքի հարձակում երկրի 11 տարբեր վայրեր։