ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
«Նենց ձեն էր, ոնց որ երեխեքը էն փոքր բոմբերը պայթեցնեին, բայց հետո բան չջոկեցի»: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Ավանում տեղի ունեցած կրակոցների ականատեսներից մեկը:
Մյուս քաղաքացին էլ ցույց տվեց կրակոցի տեղանքը, և նշեց, որ իրենց գալուց առաջ են վիրավորներին տեղափոխել հիվանդանոց:
Հիշեցնենք, որ 24News-ի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքում այսօր՝ կեսօրին մոտ, կրակոցներ են հնչել Ավան թաղամասում, ավելի կոնկրետ՝ Երևան City սուպերմարկետի դիմաց, արձակված կրակոցներից մեկը դիպչել է անցորդներից մեկին։ Ըստ մեր աղբյուրի՝ մի քանի անգամ են կրակոցի ձայներ լսվել։
–00–ԱՀ