Իրանը խափանել է Հայաստանի մասնատման՝ Զանգեզուրի միջանցքի ծրագիրը. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական


Միջազգային


«Իրանն արագ և վճռական արձագանք է տվել Հարավային Կովկասում առկա ճգնաժամին։ Երբ որոշ երկրներ փորձել են կապ ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի տարածքով՝ այսպես կոչված  Զանգեզուրի միջանցքի անվան տակ: Դա մի ծրագիր է, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ»:

Այս մասին նշել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային գործերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի խոսքերին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ և հեղինակությամբ է դիմակայել այդ ծրագրին՝ խափանելով այդ դավադրությունը: Ինչպես խոստովանել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամեն ինչ պատրաստ էր այս միջանցքի գործարկման համար, սակայն Իրանը թույլ չտվեց, որ այն կյանքի կոչվի։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իրանը նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը իմաստուն քաղաքականությամբ և կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում»,-նշել է Ալի Ակբար Վելայաթին:

Իրանի խելացի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն պաշտպանում է ազգային շահերը, այլ նաև հանդես է գալիս որպես ուժեղ արգելք տարածաշրջանում արտաքին ազդեցության դեմ, – ընդգծել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային գործերով խորհրդականը:

 


Leave a Comment