Ես բազմիցս ասել եմ, եթե կարիք կա, մի անգամ էլ եմ կրկնում՝ անհեթեթությունները չեմ մեկնաբանում. մենք ինքնիշխան պետություն ենք, մեր օրակարգերը ձևավորում ենք մենք, խնդրում եմ ունեցեք տարրական հարգանք մեր պետության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե եկեղեցականների դեմ իրականացվող արշավը ուղիղ կապ ունի Ադրբեջանից հնչող հայտարարությունների հետ։
«Չի կարելի, այն մարդիկ, որոնք նման դիտարկումներ են անում, իմ կարծիքով, չեն հարգում առաջին հերթին մեր պետությունը։ Ի՞նչ եք կարծում՝, մենք չունենք հասունություն, ինքնուրույնություն, իմաստություն ու խելք, որպեսզի ինքներս հասկանանք մեր խնդիրնե՞րը»,–ասաց նա։
հարցին՝ ինչո՞ւ է հիմա առաջացել նման անհրաժեշտություն՝ ստուգել օրինակ կաթողիկոսը զավակ ունի, թե՞ ոչ, Անդրեասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դրանք այն հարցերն են որոնք առիթի դեպքում առաջարկում եմ ուղղել հենց վարչապետին և սպառիչ պատասխաններ, վստահ եմ՝ դուք կստանաք»։
Մենք ունենք շուրջ 24000 հուշարձաններ, 1300-ից ավել եկեղեցական կամ վանական համալիրներ, մենք ունենք շուրջ 800 եկեղեցական համալիր հուշարձաններ, որոնք ունեն վերականգնման և ամրակայման կարիք։ Այսինքն այդտեղ անհրաժեշտ միջամտության կարիք կա։ 2018 թվականի այս ուղղությամբ ունեցել ենք 110 միլիոն դրամի չափ հատկացում, այս տարվա համար արդեն 1,8 մլրդ դրամի հատկացումներ են և շատ մեծ ծավալի աշխատանքներ են արվում, այդ թվում եկեղեցական, վանական համալիրներում»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ բազմաթիվ մատուռների հարակից տարածքները վերածվել են առևտրի կենտրոնների, դա ո՞ւմ վերահսկողության ներքո է, ԿԳՄՍ նախարարն արձագանքեց. «Եթե խոսում եք հուշարձանների շրջակայքում գործունեության մասին, սա հիմնականում համայնքային հսկողության ներքո է գտնվում։ Այդտեղ պետք է շատ կոնկրետ նայել, մենք ունենք տարբեր իրավիճակներ,։ Տևական ժամանակ նաև Խոր Վիրապի շրջակայքի տաղավարների մասին պարբերաբար խոսակցություններ են լինում։ Իրականում այստեղ տարբեր մարմինների աշխատանք կա՝ համայնքներ, տուրիզմի կոմիտեն է այս ուղղությամբ աշխատանք տանում, մենք ենք փորձում ենթակառուցվածքներ զարգացնել։ Սա նաև տեղի բնակիչների կողմից ընտրություն ու որոշում է։ եթե դուք դա նկատում եք, պիտի փոփոխություններն էլ նկատեք, որովհետև այցելուներն էլ նայում են, թե իրենք ինչ կրպակից են օգտվում, և ոչ ամեն տեղից է, որ մոտենում են օգտվելու։
Այսինքն առնվազն տարրական քաղաքակիրթ պայմանների առկայությունը նույնպես դառնում է ընտրության հիմք, և այս ամենը ստիպում է, որպեսզի նույնիսկ բնակիչների կողմից առաջարկվող ծառայությունները վերափոխվեն։ Սա, իհարկե, մի օրում չի փոխվի, և մեր բնակիչներն ու համայնքներն էլ պետք է կարողանան պատշաճ ծառայությունների մատուցմամբ տուրիստական հոսքեր ներգրավեն»։