Միարժեքորեն գրված է՝ 28 պակասող ստորագրությունը կտրվի․ Արմենուհի Կյուրեղյան (տեսանյութ)


Տեսանյութ


««Հայաստան» խմբակցությունը կլրացնի 28 պակասող ստորագրությունը։ Երբ որ նախաձեռող խումբը կգա, կմոտենա մեզ, պակասող՝ մեր 28 ստորագրությունը կտանք»: ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Լրագրողի ճշտող հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորի ստորագրությանը կմիանա՞ք, նա ասաց. «Ուրեմն ամեն մեկս ինչպես ենք ընկալում… Միարժեքորեն գրված է՝ 28 պակասող ստորագրությունը կտրվի»։

Լրագրողի դիտարկմանը, այսինքն` մինչև պակասող 8 ստորագրությունը չլինի, «Հայաստան» խմբակցությունը չի՞ միանա անվստահության գործընթացին, Արմենուհի Կյուրեղյանն ասաց. «Մինչև  նախաձեռնողը չմոտենա մեզ իր փաստաթղթով, ընդհանրապես ստորագրություն չի լինի, այդտեղից սկսենք»։


Leave a Comment