Բոլոր երկրներում էլ կան շրջանակներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում աջակցություն ցուցաբերելու համար երկրի ռազմարդյունաբերության հսկաներին։ Այդ նպատակով ազդեցության գործակալներն ամեն կերպ փորձում են միջազգային հարաբերություններում այնպիսի իրավիճակներ ստեղծել, որպեսզի հնարավոր առճակատման ժամանակ հսկայական զենք ու զինամթերք մատակարարվի հակամարտության բոլոր կողմերին։ Ներկայումս նման էպիկենտրոններից է Ուկրաինան։
Մասկը Թրամփի օրինագիծը անվանում է «զզվելի գարշելիություն»
Այս պատերազմներից և ոչ միայն ռազմական արդյունաբերության հսկաները շարունակում են ընդլայնվել ու հզորանալ՝ զբաղեցնելով իրենց դիրքերը ռազմական արդյունաբերության ամենաարժեքավոր ընկերությունների ցանկում․
Ռազմական ամենաարժեքավոր ընկերությունը 2025թ․ մայիսի 20-ի դրությամբ հանդիսանում է ամերիկյան RTX-ը, որի կապիտալիզացիայի մակարդակը հասնում է $183 մլրդ։
Երկրորդ հորիզոնականում է կրկին ամերիկյան մեկ այլ ընկերություն՝ Honeywell-ը` կապիտալիզացիայի մակարդակը $145 մլրդ։
ՀՀ առևտրային բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների առաջատարների շարքում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Երրորդ տեղում է հայտնվում արդեն ֆրանսիական ռազմական արդյունաբերության հսկան` Safran-ը` կապիտալիզացիայի $124 մլրդ մկարդակով։
Ցուցակում է նաև գերմանական Rheinmetall-ը` կապիտալիզացիայի մոտ $90 մլրդ մակարդակով։
Ցուցակում իր տեղն է զբաղեցրել բրիտանական BAE Systems-ը, որի կապիտալիզացիան կազմում է $71 մլրդ։
Եվս մեկ ֆրանսիական ռազմական հսկա՝ Thales-ը` մոտ $59 մլրդ կապիտալիզացիայի մակարդակով, ամենաարժեքավորների թոփ տասնյակում է։
Նկատենք, որ վարկանիշային ցանկի մյուս բոլոր ընկերությունները ամերիկյան են։