Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդներին՝ գործուն քայլեր ձեռնարկել՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ «Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր․ ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին; բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը; գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը; դ) ամեն օր աղոթում են; ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ […]