Երեխաներս ինձ հետ կատակում են տանը, բայց հիմա ավելի շատ կհարգեն. Ռոնալդու — Armsport.am

Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո ասել է, որ իր երեխաները կատակում էին իր հետ՝ մրցաշարում նախապատվությունը տալով Իսպանիայի հավաքականին։

«Իմ երեխաները իսպանացիներ են։ Նրանք տանը կատակում են ինձ հետ և, ինձ նյարդայնացնելու համար, ասում էին. «Չեմպիոնությունն Իսպանիային է լինելու»։ Հիմա նրանք ինձ ավելի շատ կհարգեն (ծիծաղում է)», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Մրցաշարի վճռորոշ խաղում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է Իսպանիային (2:2, 5:3 11 մետրանոց)։ Ռոնալդուն այս խաղում խփել է մեկ գոլ։ Պորտուգալացիների ավագը վնասվածք է ստացել և փոխարինվել 88-րդ րոպեին։ 40-ամյա հարձակվողը նվաճել է իր երրորդ տիտղոսը Պորտուգալիայի հավաքականի կազմում։

Leave a Comment