Գարեգին Բ-ն այսպես փչացնում է իր շուրջ հավաքված հոգևորականներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
այսօր կրկին գրառում է արել Գարեգին Բ-ի մասին, որում մասնավորապես նշել է. «Գարեգին
Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ
ունի։

Սա փաստ է, և եթե Գարեգին Բ-ն
փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։

Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական
Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող
ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս. Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։

«Անկախ նրանից, որ եկեղեցին և
պետությունն անջատ են, բայց եկեղեցին էլի ժողովրդի հիմնադրած կառույցն է, դա էս ժողովրդին
է պատկանում, ու ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե արդյոք իրեն խաբե՞լ են, թե՞
չէ։ Իսկ եթե կաթողիկոսն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը, ապա ես կարծում եմ,
որ նա իրոք խաբել է իր ժողովրդին, իր հոտին և Հայ առաքելական եկեղեցուն։ Վարչապետն
այլևս ուղիղ հայտարարել է, ուղիղ մեղադրել է, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության
ուխտը և զավակ ունի, և հետևաբար սրանից հետո եթե եկեղեցուց, Մայր Աթոռից, Գարեգին
2-րդից պատասխաններ չհնչեն, ապա պետք է գնան այդ ապացուցողական բազան ներկայացնեն»,-
ասաց քաղաքագետը։

Խոսելով նաև այն մասին, թե հնարավոր
է՝ որոշ եկեղեցականներ ավելի ակտիվ սկսեն ներգրավվել ընդդիմադիր շարժումների մեջ, քաղաքագետն
ասաց. «Ավելի ակտիվ ես չեմ պատկերացնում, մնում է իրենց շորերը պատռեն։ Եթե եկեղեցին
իր բարձրաստիճան հոգևորականի տեսքով մտել է քաղաքական պայքարի մեջ,  ավելի ակտիվը ես մի տեսակ չեմ պատկերացնում։ Միգուցե
ավելի ակտիվ այցեր կկատարեն, օրինակ՝ Մոսկվա կգնան, կվերադառնան, բայց դա իրենց քաղաքական
դիվիդենդներ չի բերելու։ Դա մեծ առումով կիջեցնի հեղինակության առանց այդ էլ այդ ցածր
շեմը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան   

Leave a Comment