Ռուսաստանի զինված ուժերի հարձակումը Դնեպրոպետրովսկի մարզում նաև բուֆերային գոտի ստեղծելու ջանք է:
Այս մասին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Զորքերի կենտրոնական խմբի ստորաբաժանումները հասել են Դոնեցկի մարզի արևմտյան սահմանին և շարունակում են զարգացնել հարձակումը Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում:
«Եթե խոսենք ռազմական գործողությունների նրբությունների մասին, ապա, իհարկե, ձեր հարցերը պետք է ուղղվեն Պաշտպանության նախարարությանը», – ասել է Պեսկովը։