Ստամբուլում կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստան է վերադարձվել 25 տարեկանից փոքր ռուս ռազմագերիների առաջին խումբը։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նմանատիպ թվով ռազմագերիներ են փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերից»,- ասվում է հայտարարության մեջ։ Սակայն փոխանակված գերիների թիվը չի նշվում։
Հաղորդվում է, որ ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։
«Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման և վերականգնողական բուժման համար», – ասվում է հայտարարության մեջ։