ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջապես դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս կարծիքն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի անդամների առջեւ ունեցած ելույթում։
«Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտականլուծումն է, որը կաջակցվի ԱԷՄԳ ստուգման մեխանիզմի կողմից։ Ես կշարունակեմ աջակցել եւ խրախուսել Միացյալ Նահանգներին եւ Իրանին չխնայել ջանք, իմաստություն եւ քաղաքական քաջություն՝ այս հարցը հաջողությամբ լուծելու համար»։ «Իրանում միջուկային ծրագրի առումով իրավիճակի կայունացումը կունենա անմիջական ազդեցություն եւ Մերձավոր Արեւելքը ավելի կմոտեցնի խաղաղությանն ու բարգավաճմանը»,- Գրոսիի խոսքերն է մեջբերել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մամուլի ծառայությունը։