Կոտայքի մարզում 67–ամյա անասնագոմին կից հողտարածքում թմրաբույսեր է մշակել

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կոտայքի մարզում 67–ամյա անասնագոմին կից հողտարածքում թմրաբույսեր է մշակել։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: