Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Հայր Ասողիկը պատասխանել է Փաշինյանին

https://arm.sputniknews.ru/20250609/surb-ekeghecu-bakn-arjamb-eq-uzum-lcnel-ter-asvoghiky-pataskhanel-e-pashinjanin-89892477.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/546/29/5462920_56:0:1389:1000_1920x0_80_0_0_11979c62d94fc93bd90a13b5a7b5d74d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, կուսակրոնություն, հոգևորական

հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, կուսակրոնություն, հոգևորական

Բաժանորդագրվել

Հոգևորականը վստահ է, որ որևէ եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, թույլ չի տա սուր բարձրացնել վեհափառ հայրապետի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով: «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական գրառմանը։

Փաշինյանն այսօր հերթական գրառումն էր կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի վերաբերյալ՝ կրկնելով, թե նա խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկող ընտրելու օրակարգի շուրջ։

«Ո՞ւր եք, երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք, պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր… Մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ: Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ Եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել…»,- գրել է Հայր Ասողիկը։

Հոգևորականը շեշտում է՝ որևէ եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, թույլ չի տա սուր բարձրացնել վեհափառի դեմ։

«Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»,- ամփոփել է Հայր Ասողիկը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Leave a Comment