Վրացի ֆուտբոլիստներ Խվիչա Կվարացխելիային և Զուրիկո Դավիթաշվիլիին կողոպտվել են Ֆրանսիայում, հայտնում է Geo Team-ը:
Գործողությունը տեղի է ունեցել Կաննում, որտեղ հանրահայտ մարզիկները հանգստանում էին իրենց ընտանիքների հետ։
Կողոպտել են այն տունը, որտեղ կանգ են առել Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները։ Հափշտակվել են թանկարժեք իրեր, պայուսակներ և ժամացույցներ։ Կողոպտման ժամանակ տանը ոչ ոք չի եղել, տեղեկացրել է աղբյուրը։
Ֆուտբոլիստները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։
2022 թվականին Խվիչա Կվարացխելիայի ավտոմեքենան գողացել էին Նեապոլում։ Ոստիկանությունը մեքենան գտել էր մի քանի ժամ անց։
2025 թվականի հունվարին նա տեղափոխվել է Փարիզի ՊՍԺ ակումբ, որի կազմում հասցրել է մասնակցել և հաղթել Չեմպիոնների լիգայում, ֆրանսիական առաջնությունում:
