https://arm.sputniknews.ru/20250609/avtvovtar-armavirum-bakhman-hetevanqvov-tuzhel-e-7-andz-ajd-tvum-1-ancvord-89889588.html
Ավտովթար Արմավիրում․ բախման հետևանքով տուժել է 7 անձ, այդ թվում՝ 1 անցորդ
Ավտովթար Արմավիրում․ բախման հետևանքով տուժել է 7 անձ, այդ թվում՝ 1 անցորդ
Sputnik Արմենիա
Ավտոմեքենաներից մեկում բախումից հետո տեղի է ունեցել հրդեհ և գազաբալոնի պայթյուն։ 09.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-09T11:53+0400
2025-06-09T11:53+0400
2025-06-09T11:54+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
ավտոմեքենա
հրդեհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89888915_0:84:1600:984_1920x0_80_0_0_20ce9476742971c56510b8d7d82219ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ Այսօր հրդեհի բռնկումով ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։«Ժամը 00:30-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։Դրանից հետո «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է արդեն վթարված «VAZ» մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին։«Opel Zafira»-ում հրդեհ է բռնկվել և գազի բալոնի պայթյուն է տեղի ունեցել: Ավտոմեքենաների վարորդները, երեք ուղևոր և մեկ անցորդ հոսպիտալացվել են։Հրդեհը մարվել է 01:10-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան ամբողջովին այրվել է։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89888915_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ec20ecc1a27e2a70098d1679f31f52a8.jpg
ներքին գործերի նախարարություն (նգն), վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտոմեքենա, հրդեհ, տուժածներ
ներքին գործերի նախարարություն (նգն), վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտոմեքենա, հրդեհ, տուժածներ
Ավտոմեքենաներից մեկում բախումից հետո տեղի է ունեցել հրդեհ և գազաբալոնի պայթյուն։
«Ժամը 00:30-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։
Դրանից հետո «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է արդեն վթարված «VAZ» մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին։
«Opel Zafira»-ում հրդեհ է բռնկվել և գազի բալոնի պայթյուն է տեղի ունեցել: Ավտոմեքենաների վարորդները, երեք ուղևոր և մեկ անցորդ հոսպիտալացվել են։
Հրդեհը մարվել է 01:10-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան ամբողջովին այրվել է։