«Կա պետական գույք, որը փաստացի ջրային կոմիտեի բալանսում ա, ու ինքն ընտենց տեր չունի, օդում կախված է, ու 400 վթար մեկ շաբաթվա ընթացքում»։ Այս գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կոյուղու համակարգում արձանագրված վթարների խնդրին։
«Մեկ-երկու լրագրող, որ հատուկ դրա վրա ֆիքսված են՝ ենթադրաբար նաև այլ նպատակներով, որ ասեն՝ տեսեք-տեսեք քաղաքապետրանը… Մինչիդեռ քաղաքապետարնի խնդիրը չէ։ Քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը ու նվեր տալիս կառավարությանը»,- ասաց Տիգնար Ավինյանը՝ նշելով որ շատ դեպքերում այդ կոյուղիները քաղաքապետարանի լիազորության ներքո չեն, բայց քննադատությունը իրենց են ուղղում և այն միտումնավոր է արվում։
Ավինյանը հայտնեց, որ այդ կոյուղագծերը պետական գույք է, հանձնված չէ «ՎեոլիաՋուր»,- ընկերությանը։ Նա հայտարարեց, թե պետք է հասկանալ, թե ովքեր են պատասխանատուները, քանի որ 2016 թվականից այդ հարցի պատասխանը չի հստակեցվեց։
«Պարզենք՝ ո՞վ է այդ պատասխանատու օղակը՝ ասենք. «Պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա արա»։ Որովհետև անընդհատ՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց… քաղաքապետարանը էս, քաղաքապետարանը էն։ Վերջն ասելու ենք՝ մենք չենք ժողովուրդ ջան, էս մարդն է, էս չինովնիկն է, նստած է իրան ըտենց էշի տեղ է դրել, ասում է ՝ քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ ա էլի, մարաղը մտած ինքը չի երևում, է հետո՞, լա՛վ»,- հայտարարեց Ավինյանը։