Ամերիկյան Յուտա նահանգի դատավորը ուրբաթ ուշ երեկոյան վճռել է, որ մահապարտների խցում 37 տարի անցկացնելու ընթացքում տկարամտություն ձեռք բերած դատապարտյալ մարդասպանը բավականաչափ գործունակ է մահապատժի ենթարկվելու համար, հայտնում է Associated Press-ը։
67-ամյա Ռալֆ Լերոյ Մենզիսը 1988 թվականին մահապատժի է դատապարտվել Յուտա նահանգում երեք երեխաների մոր՝ Մորին Հանսեյքերի սպանության համար։
Չնայած ճանաչողական ունակությունների վերջին անկմանը, Մենզիսը «հետևողականորեն և ռացիոնալ կերպով հասկանում է», թե ինչ է կատարվում և ինչու է իրեն մահապատիժ սպառնում, դատական որոշման մեջ գրել է դատավոր Մեթյու Բեյթսը։
Ավելի վաղ Մենզիսը որպես մահապատժի եղանակ ընտրել էր գնդակահարությունը։ Նա դարձել է ԱՄՆ-ում ընդամենը վեցերորդ բանտարկյալը, որը 1977 թվականից ի վեր կգնդակահարվի։ Սպասվում է, որ Յուտա նահանգի գլխավոր դատախազությունը շուտով կտա մահապատժի իրականացման հրամանը։
Մենզիսի փաստաբանները, որոնք պնդում էին, թե նրա տկարամտությունն այնքան լուրջ է, որ նա չի կարող հասկանալ, թե ինչու են իրեն մահապատժի դատապարտել, հայտարարել են, որ նախատեսում են բողոքարկել այդ որոշումը նահանգի Գերագույն դատարանում։