«Բավարիան» «Միլանին» 100 միլիոն եվրո է առաջարկել թիմի աստղի համար

«Բավարիան» աշխատում է «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուին ձեռք բերելու ուղղությամբ։

Ինսայդեր Պեդրո Ալմեյդայի խոսքով՝ մյունխենյան ակումբը շուտով պաշտոնական առաջարկ կանի «ռոսոներիներին» 25-ամյա ֆուտբոլիստի համար՝ 100 միլիոն եվրոյի չափով։

Ռաֆայել Լեաուն «Միլան» է տեղափոխվել «Լիլից» 2019 թվականի ամռանը՝ 49.5 միլիոն եվրոյի դիմաց։

2024/25 մրցաշրջանում պորտուգալացին ակումբային մակարդակով անցկացրել է 50 խաղ, խփել 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Leave a Comment