Ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել. Փաշինյանի խոսնակը հերքում է լուրը

Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

 

«Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա:

Leave a Comment