Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է 2025 թվականին ռեկորդային ռազմական օգնություն ստանալու մասին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այս տարին Ուկրաինայի համար ռազմական օգնության առումով ռեկորդային տարի կլինի: 

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

«Մենք զգալի արդյունքներ ունենք: 2025 թվականին անվտանգության ապահովման աջակցությունը կգերազանցի նախորդ բոլոր տարիների ցուցանիշները»,- ասել է նա։

Նշվում է, որ Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 մլրդ եվրոյի, Բելգիան՝ 1 մլրդ եվրոյի, Նորվեգիան՝ 700 մլն եվրոյի, Շվեդիան՝ 440 մլն եվրոյի, Նիդեռլանդները՝ 400 մլն եվրոյի, Կանադան՝ 45 մլն դոլարի ռազմական օգնություն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment