Մահափորձ Կոլումբիայի նախագահի թեկնածուի դեմ. Ուրիբեն ծայրահեղ ծանր վիճակում է

https://arm.sputniknews.ru/20250608/mahapvordz-kvolumbiaji-nakhagahi-teknatsui-dem-uriben-tsajrahegh-tsanr-vitshakum-e-89867205.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/08/89864612_2:0:949:710_1920x0_80_0_0_248c1448ee4ad69f2f2fdb68a5c7c9b0.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կոլումբիա, մահափորձ, նախագահ, թեկնածու

կոլումբիա, մահափորձ, նախագահ, թեկնածու

Բաժանորդագրվել

Կրակողը ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Կոլումբացի սենատոր Միգել Ուրիբե Տուրբայը հարձակման է ենթարկվել Բոգոտայում՝ գլխին ստանալով հրազենային վնասվածք, հաղորդում է Bluradio-ն:

«Շաբաթ երեկոյան հարձակում է տեղի ունեցել Միգել Ուրիբե Տուրբայի վրա, որը մտադիր էր նախագահի թեկնածու առաջադրվել ընտրություններում (կանցկացվեն 2026 թվականին – խմբ.)», – ասվում է հրապարակման մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել Բոգոտայում սենատորի ելույթի ժամանակ։ Ուրիբե Տուրբայի վրա կրակել են թիկունքից։

Պարբերականը, հղումանելով իր աղբյուրներին, նշում է, որ քաղաքական գործիչը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, որին վնասազերծել են Ուրիբեի թիկնապահները։

El Tiempo թերթը գրում է, որ նա 15-ամյա պատանի է։

Ականատեսների վկայությամբ՝ դեռահասը եկել է մոտոցիկլետով, մոտեցել սենատորին և մոտ վեց անգամ կրակել մեջքին։Կրակոցներից մեկի հետևանքով Ուրիբեն վիրավորվել է գլխից։

Կոլումբիայի նախագահի վարչակազմը իրավասու մարմիններին կոչ է արել անհապաղ սկսել միջադեպի հետաքննությունը և բացահայտել պատասխանատուներին:

Երկրի իշխանությունները պարզում են, թե ձերբակալվածից բացի, ով կարող էր ներգրավված լինել սենատորի դեմ մահափորձում:

Leave a Comment