Հայտնի TikToker-ին ձերբակալել են ԱՄՆ օդանավակայանում

Դիտում ՝ 29 593

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը ձերբակալել է Հաբի Լեյմին, որն աշխարհի ամենահայտնի տիկտոկերն է: Ինչպես հայտնում է Agence France-Presse, լրացել է Լեյմի վիզայի ժամկետը:

Իշխանությունները հայտնում են, որ Լեյմը ԱՄՆ է մուտք գործել ապրիլի 30-ին, սակայն պարզվել է, որ նա օրենք է խախտել: Տիկտոկերին ազատ են արձակել ձերբակալման օրը, որից հետո նա ինքնակամ լքել է երկիրը։

Հիշեցնենք, որ Լեյմը բարի կամքի դեսպան է և TikTok-ի ամենահայտնի բլոգերներից մեկը, որն ունի ավելի քան 162 միլիոն հետևորդ:

 

Նրա կարճ տեսանյութերը, որոնցում նա ոչ մի բառ չի ասում, վիրուսային են դարձել ՝ ծաղրելով բարդ ու անհասկանալի խորհուրդները, որոնցով լի է համացանցը:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment