
Զապորոժյե մարզի նահանգապետ Եվգենի Բալիցկին հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների ցուցակը, որոնց ինքնությունը հաստատվել է և որոնց մարմիններն այսօր Կիևը մերժել է վերցնել: Նա իր Telegram ալիքում հրապարակել է մահացածների անունները, նույնականացման եղանակը, պարկերի համարները, որտեղ գտնվում են զինծառայողների մասունքները և մահվան վայրերը։
«Մենք կսկսենք հրապարակել ցուցակները, որպեսզի հարազատները կարողանան գտնել իրենց մահացածներին: Մենք հասկանում ենք, որ ուկրաինական կողմը նույնպես ունի այս տվյալները, բայց նրանք զգուշորեն թաքցնում են դրանք ժողովրդից», – գրել է նա։
Բալիցկին կարծիք է հայտնել, որ Կիևի ռեժիմը փորձում է թաքցնել կորուստները, որպեսզի փոխհատուցում չվճարի զոհված զինծառայողների հարազատներին՝ հրաժարվելով ընդունել նրանց դիերը։
Հիշեցնենք՝ այսօր ռուսական և ուկրաինական կողմերի միջև պետք է տեղի ունենար ռազմագերիների փոխանակում և զոհված զինծառայողների մարմինների հանձնում: Ուկրաինական կողմը, սակայն, չի ընդունել իր զինծառայողների մարմինները՝ ռուսական կողմին մեղադրելով փոխանակման կարգի հետ կապված նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ: