Տղամարդը կնոջը պահել է մեքենայի մեջ ու դաժան ծեծել. բժիշկները արձանագրել են 89 քերծվածք, կապտուկներ և վնասվածքներ

Ռոստովում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Տղամարդը գիշերը վերադարձել է տուն խմած վիճակում։ Զուգընկերուհին նրան տուն չի թողել, մի քանի ժամ ստիպել է սպասել փակ դռան առաջ։ Հաջորդ առավոտյան տղամարդը զուգընկերուհուն առաջարկել է ավտոմեքենայով ուղեկցել աշխատանքի, սակայն նրան տարել է այլ ուղղությամբ։

Տղամարդը ամայի վայրում կնոջը ավելի քան մեկ օր պահել է մեքենայում, ծեծել և փորձել ապացուցել իր արդարացիությունը։ Կինը մի կերպ փախել ու վերադարձել է տուն, ապա հայտնել ոստիկանություն։

Բժիշկները արձանագրել են 89 քերծվածք, կապտուկներ և վնասվածքներ։ Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել:



Leave a Comment