Ոչ միայն «կարմիր», այլև՝ «կապույտ» գծերի դրոյքաչափի ավելացումն է անվավերվել





Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ
Ինչպես գիտեք` Վարչական դատարանը իմ և «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում»-ի համագործակցության արդյունքում կազմված և «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված դիմումի հիման վրա անվավեր է ճանաչել ոչ միայն «կարմիր գծերի» թանկացումը, այլև «Բ» գոտիում կայանելու`կապույտ գծերի համար դրույքաչափի ավելացման դրույթը:

Վարչական դատարանը ուղիղ` սևով սպիտակի վրա արձանագրել է, որ «…դրույքաչափի բարձրացման հիմքում չի կարող դրվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակը:»…

Սրանով ևս մեկ անգամ` այս անգամ արդեն Դատարանի կողմից և ուղիղ նշումով հաստատվում է Մեր պնդումը, որ ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն (կարմիր գծերի թանկացումը և կապույտ գծերի առաջացումը` թանկացման միջոցով) ոչ իրավաչափ է` օրենքի խախտմամբ կայացված որոշում:

Որոշման ուժի մեջ մտնելու դեպքում ձեզնից յուրաքանչյուրը արտադատական կամ դատական կարգով կարող է պահանջել նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը այնքանով, որքանով ավել վճարել եք ամեն անգամ` որպես ոչ իրավաչափ  վարչարարության արդյունքում հասցված վնաս:

Եթե Երևանի ավագանին/ դե ֆակտո` քաղաքապետարանը/ որոշի բողոքարկել դատական ակտը, ապա լրացուցիչ կհայտնենք Մեր գործողությունների մասին:

Միակամ ենք, որ հաղթելու է իրավունքի գերակայությունը:

Իմիջիայլոց, շատ հետաքրքիր «զուգադիպությամբ» երեկ պարտվելով դատարանում`այսօր Երևանի ավագանին (դե ֆակտո` քաղաքապետարանը) հետաձգեց տրանսպորտի թանկացումը:

Շնորհակալություն»



Leave a Comment