Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի – Armenia Today

Վարը վարենկ կրթամշակութային կազմակերպությունը հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում կանցկացնի հայ կնոջ կերպարին նվիրված միջոցառում:

«Այս մեծ հանդիպման առանցքում հայ կինն է` Մամիկը․ ով ներկա կլինի ոչ թե որպես խորհրդանիշ, այլ` կենդանի մասնակից, արարող ուժ ու շարունակող շունչ»,- նշել են կազմակերպիչները:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն ազգային պարեր ու երգեր, ինչպես նաև կլինի մոռացված արհեստների ու խաղերի բացահայտում: Մուտքն ազատ է: Մասնակիցների համար կկազմակերպվի տեղափոխում Երևան-Մեղրաձոր-Երևան երթուղով:

Leave a Comment