Ամերիկային նոր քաղաքական կուսակցություն է անհրաժեշտ․ Իլոն Մասկ

Քաղաքականություն

07.06.2025 | 14:27

Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ Մասկը  X-ի իր էջում հարցում էր անցկացրել․ «Ժամանա՞կն է Ամերիկայում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն, որը իրականում կներկայացնի միջին խավի 80%-ին»։

Հարցվածների 80.4%-ը կողմ է քվեարկել, 19․6 %-ը՝ դեմ։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 5.6 միլիոն օգտատեր։

«Ժողովուրդն ասաց իր խոսքը։ Ամերիկային անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն, որը կներկայացնի միջին խավի 80%-ին։ Եվ հարցվածների 80%-ը համաձայն էր։ Սա ճակատագիր է», – գրել է Մասկը X-ում։

Հիշեցնենք, որ  Թրամփն ու Մասկը համախոհներից վերածվել են հակառակորդների։ Բանավեճը կառավարության ներկայացրած նոր հարկային օրինագծի շուրջ է։

«Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, իսկ դեմոկրատները կունենային վերահսկողություն Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։ Այսպիսի անշնորհակալություն»,- ասել է  Իլոն Մասկը։ Իսկ Թրամփն արձագանքել է, թե՝ «Մասկը խելագարվել է»։

Հիշեցնենք նաև, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Թրամփը Մասկին ոսկե բանալի էր նվիրել՝ պետական ​​ծախսերը կրճատելու ջանքերի համար։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a Comment