Կոչս ծաղիկ արտահանողներին` կոնկրետ հարցեր դրեք Նիկոլի իշխանության առջև․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կոչս ծաղիկ արտահանողներին` կոնկրետ հարցեր դրեք Նիկոլի իշխանության առջև.

— արդյո՞ք Նիկոլի իշխանությունը ջերմ ու գրկաբաց ողջունել է Վրաստանի իշխանությունների դեմ դուրս եկած ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին, որոշ տեղեկություններով՝ անգամ դրանք սկսել են համակարգվել ՀՀ-ի խողովակներով,

— արդյո՞ք այս իրողությունը չի հունից հանել Վրաստանի իշխանություններին, քանի որ քայքայիչ ՀԿ-ների դեմ պայքարը նրանց բաց նյարդն է,

— հանուն ինչի՞ է կործանում արտահանող մարդկանց տարիների քրտինքը,

— ինչո՞ւ են խաբում, մոլորեցնում մարդկանց ու թաքցնում այս ամենը: Թաքցնում են, որ իրենք թիվ մեկ պատասխանատուն լինելով՝ թիվ մեկ մեղավորը չլինե՞ն»:

Leave a Comment