«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Դանիա՝ Իոախիմ թագաժառանգի ծննդյան օր, Իսպանիա՝ Հանրապետության օր, Մալթա՝ Տառապյալների օր, Նորվեգիա՝ Անկախության օր, Պերու՝ Դրոշի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1683– ծնվել է բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ Պաղտասար Դպիրը։
1724- թուրքական ստվար բանակը գրավել է Երևանը:
1879-ծնվել է բանասեր և հայագետ Արշակ Ալպոյաջյանը:
1917-ծնվել է խորհրդահայ փորձարկող օդաչու Անդրեյ Մանուչարովը:
1923- Կավբյուրոյի նիստում Հայաստանի ղեկավարության և արցախահայության հաստատակամ ու հետևողական ջանքերի շնորհիվ Ադրբեջանի իշխանությունները, ստիպված ԼՂ-ն անջատելով դաշտային մասից, կազմել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Բացի դա, նիստում ընդունվել է որոշում վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնել Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, իսկ Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։
1945-ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը Մոսկվայում թուրքական դեսպանի հետ հանդիպմանը պահանջել է վերանայել թուրք-խորհրդային սահմանը, հետագայում այդ պահանջը հիմնավորելու նպատակով իրականացվել է ՀԽՍՀ բնակչության քանակի ավելացում՝ արտասահմանից հայերի ներգաղթ իրականացնելու միջոցով։
1959-ծնվել է քաղաքական գործիչ Ստեփան Դեմիրճյանը: 1987-վախճանվել է գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:
2004- «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավորությամբ սկսվել է նոր ուղևորատար համալիրի շինարարությունը:
2005- Փարիզի մերձակայքում գտնվող Պլեսի-Ռոբենսոն քաղաքի կենտրոնական զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է զորավար Անդրանիկի արձանը։
2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանին, իսկ Ազգային ժողովի առաջին նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը:
2012– վախճանվել է փայտի վրա փորագրող վարպետ Արսեն Փանոսյանը:
2015-Հայաստանի 32 համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:
2016-մշակույթի նախարարի հրամանով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել ամերիկահայ անվանի դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:
2018- Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին խորհրդարանը հավանություն է տվել ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ:
2019- ոստիկանությունը տասնյակ մարդկանց է բերման ենթարկել, ինչպես Փաշինյանն էր հանձնարարել՝ ոչ թե թավշյա, այլ երկաթյա մեթոդներով՝ ասֆալտին պառկեցնելով ու թևեր ոլորելով։
2021- Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
ԱՇԽԱՐՀ
1099– Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ սկսվել է Երուսաղեմի պաշարումը։
1340-Հոլանդիայում հիմնադրվել է Ռոտերդամ քաղաքը:
1494– Իսպանիան և Պորտուգալիան «Տորդեսիլյասի պայմանագրով» բաժանել են Նոր աշխարհի գաղութացման տարածքները։
1498-Կոլումբոսն սկսել է իր երրորդ ծովային ճանապարհորդությունը:
1654-թագադրվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը:
1692-Յամայկայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին քշել, տարել է Կարիբյան ծովում գտնվող ծովահենների գլխավոր Պորտ-Ռոյալ քաղաքը, սկսվել է Վեստ-Ինդիայում ծովահենության դարաշրջանի անկումը:
1732-Ռուսաստանի թագուհի Աննա Իոհանովնայի համար սկսել են կառուցել առաջին Ձմեռային պալատը:
1775-Միացյալ Գաղութները փոխել է իր անունը՝ Միացյալ Նահանգներ:
1776- Նյու Յորքից բացի, մնացած անգլիական գաղութները քվեարկել են անկախության օգտին:
1848-ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, հետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը:
1880–Խաղաղօվկիանոսյան երկրորդ պատերազմի ժամանակ Չիլիում տեղի է ունեցել Արիկայի ճակատամարտը։
1903-Բեռլինում ֆրանսիացի գիտնական Պիեռ Կյուրին հայտարարել է նոր քիմիական էլեմենտի՝ պոլոնիումի հայտնագործման մասին:
1929-համաձայն Լատերիանական համաձայնագրի, ստեղծվել է Վատիկան պետությունը:
1942-ծնվել է լիբիական քաղաքական և ռազմական գործիչ Մուամար Կադդաֆին:
1965-Sony կորպորացիան ներկայացրել է առաջին տնային վիդեոմագնիտոֆոնը, որի արժեքը եղել է 995 դոլար:
1981– իսրայելական օդուժն իրականացրել է «Օպերա» գործողությունը՝ լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։
1982–Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը, որը գտնվում է Թենեսի նահանգում, բացվել է որպես թանգարան։
1990 – ծնվել է ավստրալացի ռեփեր և մոդել Իգի Ազալիան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում