Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Քաղաքականություն

07.06.2025 | 11:33

Ղազախստանի պատվիրակությունը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի հետ ռազմական համագործակցության մեկնարկի մասին համաձայնագիր է ստորագրել․ հայտնում է Ղազախստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Կողմերը ստորագրել են Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջև 2025-2026 թվականների ռազմական համագործակցության ծրագիր», – ասվում է հայտարարության մեջ։

Պատվիրակությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել պաշտոնական այցով։ Այն գլխավորել է Ղազախստանի պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, գնդապետ Էրբոլա Կումարբեկուլան։

Նշվում է, որ երկրները համաձայնության են եկել, մասնավորապես, ղազախ զինվորականների բրիտանական համալսարաններում ուսուցման շուրջ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a Comment