7 հունիսի 2025 – 10:44 AMT
PanARMENIAN.Net – Հունիսի 6-ին՝ մոտավորապես ժամը 13։00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը մահացել է կայծակի հարվածից, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար իրականացվում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել մահացած զինծառայողի ընտանիքին, հարազատներին ու ծառայակիցներին։