
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում» լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ, եթե համարի, որ
Ռուսաստանը գործարք չի կնքում կամ չի դադարեցնում արյունահեղությունն Ուկրաինայում, փոխանցում է CNN-ը։
Թրամփը հավելել է, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը ստորագրած սենատորները վերջնական որոշումը թողնում են իրեն։ «Այն շատ ուժեղ օրինագիծ է, դեռ չեմ որոշել կիրառել»,- նշել է ԱՄՆ նախագահը։