
Գերմանիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունում՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունում, «ուրեր են շրջանառվում», որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջիկա օրերին, իբր, կարող է խաղաղ առաքելությամբ մեկնել Մոսկվա, պնդում է Spiegel պարբերականը:
Լրատվամիջոցն իր նյութում նկարագրում է իրավիճակը, որը տեղի է ունեցել երկուշաբթի բունդեսթագի նիստում: Այդ օրը որոշվում էր Շոլցի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը։