«Ո՞վ ասաց, որ մենք Էրդողանին ճանաչել ենք, իսկ Ասադը՝ ոչ». Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասում ենք՝ Ասադը ընկերություն էր անում Էրդողանի հետ, դրա համար էլ վերջը եղավ սա, ինչպե՞ս կարելի էր ընկերություն անել Էրդողանի հետ:
     Ասադն անձամբ ձեզ հավաստիացրել է, որ Էրդողանն իր ընկե՞րն է, երդվե՞լ է՝ որ ընկերն է: Հարգարժան ընկերներ, իսկ մեզ ո՞վ ասաց, որ մենք Էրդողանին ճանաչել ենք, գիտենք, կամ Թուրքիային, իսկ Ասադը՝ չգիտեր, կամ Ասադը չուներ իր կողքին այդ ամենը հստակ իմացող մի վստահելի մարդ:
     Ենթադրենք, Ասադը Էրդողանի հետ ոչ թե ջերմ հարաբերվում էր, այլ բարև իսկ չէր տալիս, անունն անգամ չէր ուզում լսել՝ 2009 թվականին, 2010 թվականին: Եվ ի՞նչ, Սիրիայում չէ՞ր լինելու այն, ինչ եղավ:
     Չէ՞ որ Սիրիայում կատարվածի պատճառն այն չէ, որ Ասադը իբրեւ թե միամիտ-միամիտ ընկերություն էր արել Էրդողանի հետ:
     Եթե ասեք, որ Ասադը ժամանակին իշխանությունից հրաժարվելու տարբերակի մասին մտածելու դեպքում չէր ունենա այն, ինչ եղավ, դա արդեն կլինի իսկապես լուրջ խոսակցություն:
     Այլապես, քանի օր է, մենք մեզ իմաստուն եզրակացություններ ենք անում ու ինքնագոհությամբ արձանագրում, թե մենք Թուրքիային ու Էրդողանին ճանաչում էինք, իսկ այն միամիտ Ասադը՝ ոչ»:

Leave a Comment