Հիմա մոտս են. Սյունիքից Ադրբեջանում հայտնված անչափահասները արդեն Հայաստանում են

Սյունիքի մարզից Ադրբեջանում հայտնված անչափահասները արդեն Հայաստանում են, տեղեկությունը Hayastan.news-ին հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

 

«Հիմա մոտս են»,- ասաց համայնքի ղեկավարը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում:

 

Գերատեսչության փոխանցմամբ՝ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007 թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008 թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

 

ԱԱԾ-ն նշել էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Leave a Comment