Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ


Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։


Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։


Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Դիտումների քանակ4

Leave a Comment