Տղամարդկանց մատնանշել են պոտենցիայի հետ կապված խնդիրների առաջին նշանները – ՓԱՍՏԻՆՖՈ

Ուրոլոգ, անդրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Լուբեննիկովը թվարկել է էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման առաջին նշանները, որոնց տղամարդիկ ամենից հաճախ ուշադրություն չեն դարձնում: Բժիշկը դրանք թվարկէ իր Telegram ալիքում։

Ուրոլոգը նշել է, որ պոտենցիայի հետ կապված խնդիրների մասին կարելի է կասկածել, եթե էրեկցիայի հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում, իսկ խթանման բացակայության դեպքում այն վայրկենապես նվազում է: Նաև տղամարդկանց վերարտադրողական համակարգի վատառողջության վկայությունն է առավոտյան էրեկցիայի թուլությունը կամ լիակատար բացակայությունը, էրեկցիայի ընթացքում առնանդամի կարծրության նվազումը, պառկած դիրքում էրեկցիայի հետ կապված խնդիրները:

Բժիշկը շեշտել է, որ այս ախտանիշները բնորոշ են ինչպես սկսվող ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական էրեկտիլ դիսֆունկցիայի համար: Միայն մասնագետը կարող է պարզել պաթոլոգիական գործընթացի պատճառները, ուստի չպետք է հետաձգել հետազոտությունը, ամփոփել է Լուբեննիկովը:

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment