Պաշտոնական․ Ռոման հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին — Armsport.am

«Ռոման» իր պաշտոնական կայքում տեղեկացրել է Ջան Պիերո Գասպերինիի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։ 67-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։

«Բարի գալուստ ակումբ, պարոն»,- ասվում է «գայլերի» հայտարարության մեջ։

Գասպերինիի վերջին ակումբը եղել է «Ատալանտան», որը նա գլխավորում էր 2016 թվականի ամռանից։ Նրա ղեկավարությամբ Բերգամոն ներկայացնող ակումբը անցկացրել 439 խաղ, որոնցից հաղթել է 228-ը, 101-ը ավարտել ոչ-ոքի և պարտվել 110-ում։

2023/24 մրցաշրջանում «Ատալանտան» Գասպերինիի գլխավորությամբ նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը։

Leave a Comment