Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը տեղեկություն չունի ընդդիմադիր կին պատգամավորների՝ իրվապահների թիրախում հայտնվելու մասին։ Լրագրողներին այս մասին հայտնեց կոմիտեի նախագահը։
«Իրավական որևէ գործընթաց չունենք ՀԿԿ-ում։ Անկեղծ ասած՝ ձեզանից եմ լսում այդ մասին»,- ասաց նա։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ընդդիմադիր պատգամավորները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատող ելույթների համար հայտնվել են թիրախում։
