«ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել»․ Արթուր Նահապետյան

«ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել»․ Արթուր Նահապետյան

«Քննչական կոմիտեից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Նահապետյանը հայտնեց նաև, որ մեղադրյալ Գոռ Թադևոսյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել 11 հազար 200 դոլարը։

«Եթե ունենանք վերականգնում, ապա շատ ավելի լավ, եթե ոչ՝ կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական ու անշարժ գույքերի վրա. մեղադրյալներն ունեն այդպիսի գույքեր»,- հավելեց կոմիտեի նախագահը։

«ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել»․ Արթուր Նահապետյան

Leave a Comment