2024 թվականին անցկացված ստուգումների արդյունքների հիման վրա 68 պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական միջոցներ։ Այս մասին հունիսի 6-ին՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Ստուգումների արդյունքները, ըստ նրա, զեկուցվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Երբ անհրաժեշտություն է եղել իրավական գնահատական տալ արձանագրված խախտումներին, դրանց վերաբերող նյութերը փոխանցվել են գլխավոր դատախազություն», – բացատրել է Պետրոսյանը։
Ըստ նրա՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մոտ 100 միլիարդ դրամի խախտումներ, անհամապատասխանություններ և շեղումներ։ Միաժամանակ, պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 922 միլիոն դրամ։