«Հրապարակ» թերթին դատի կտամ, որ ապացուցվի՝ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց. վարչապետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ անդրադառնալով «Հրապարակ» թերթի՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերտառությամբ հոդվածին: Վարչապետը նշել է, որ թերթին անպայման դատի կտա, որ ապացուցվի, որ ընտանեկան և հոգևոր կյանքը իր համար արժեք ու սկզբունք են, և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։


«Այս առիթով նաև պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։


Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլևս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»,- գրել է վարչապետը։արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։ Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլևս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»,- գրել է վարչապետը։

Դիտումների քանակ3

Leave a Comment