Ադրբեջանցիներն անչափահաս տղաներին նստեցրել են «Վիլիսն» ու տեղափոխոել այլ ուղղությամբ. «Հրապարակ»

«Հրապարակին» Արավուսից  տեղեկացրել են, որ երկու անչափահասների տեղը պարզելու համար դրոն են օդ բարձրացրել: Դրոնից ստացված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները երկու հայ երեխաներին նստեցնում «Վիլիսն» ու տեղափոխում այլ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը՝ ծնված 27.06.2007թվականին  և Անդրեյ Արմենի Գյագունցը՝ ծնված 13.01.2008թթվականին 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Leave a Comment