Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»–ը և «Հայասա» մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 6–ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում. Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը, հաղորդում է SHamshyan.com–ը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։

Leave a Comment