Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մատվիենկոյին․ հանդիպումը «նախատեսվածից զգալիորեն ավելի երկար» է տևել

Քաղաքականություն

06.06.2025 | 15:10

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպումը  տևել է «նախատեսվածից զգալիորեն ավելի երկար»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դաշնության խորհրդի մամուլի ծառայությանը։

«Սկզբում բանակցություններն անցկացվել են դեմ առ դեմ ձևաչափով։ Դրանք տևել են զգալիորեն ավելի երկար նախատեսված ժամանակից։ Այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված ձևաչափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայկական կողմը հանդիպման մասին դեռևս տեղեկություն չի հաղորդել։

Հավելենք, որ ավելի վաղ Մատվիենկոն բանակցություններ է անցկացրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment