«Մտադիր չեմ հանդիպել Գարեգին Բ-ի հետ, ով քաղաքական դեր է ստանձնել»․ Փաշազադե

«Մտադիր չեմ հանդիպել Գարեգին Բ-ի հետ, ով քաղաքական դեր է ստանձնել»․ Փաշազադե

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ Ուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես չեմ համարում, որ նպատակահարմար է ինձ համար հանդիպել Գարեգինի հետ։ Գարեգինը, բացի իր կրոնական դերից, ստանձնել է նաև քաղաքական դեր։ Նման հոգևորականին հարիր չէ այդքան ներգրավված լինել քաղաքականության մեջ։ Հետևաբար, ես դեռևս նրա հետ հանդիպելու մտադրություն չունեմ», – բացատրել է Փաշազադեն։

Leave a Comment