Քրիստիան Պուլիշիչը ցանկանում է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը ցանկանում է լքել իտալական «Միլանը»։

Այժմ այս մտադրությունը հաստատվել է. ինչպես հաղորդում է pianetamilan.it-ը, Պուլիշիչը խնդրել է իր գործակալին նոր ակումբ փնտրել իր համար։ Նրա համար առաջնահերթությունը Անգլիայի Պրեմիեր լիգան է, հնարավոր է՝ լոնդոնյան ակումբներից մեկը։

Նախկինում նա խաղացել է «Չելսիում»։ Հիշեցնենք, որ «Միլանից» հեռանալու են նաև այլ խաղացողներ, մասնավորապես՝ Տեյանի Ռեյնդերսը և դարպասապահ Մայք Մենյան, նրանք նույնպես կարող են հայտնվել Անգլիայի առաջնությունում։

Leave a Comment