
«Սահմանադրության տեքստում որոշ դրույթներ արդեն մշակվել են, և այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ և դրանք կներկայացվեն խորհրդի անդամներին։ Դեռ կքննարկենք նիստը ուղիղ կհեռարձակվի, թե՝ ոչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ մինչ այդ որևէ փակագիծ չի կարող բացել։ «Հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել և ինչ որոշումներ են ընդունվել այդ նիստում»,- ասաց Գալյանը՝ հայտնելով նաև, որ դեռևս որոշում չկա՝ Անկախության հռչակագրի հղումը կհանվի՞ նոր Սահմանադրությունից, թե ոչ։